Book Creator

Հերպես

by Hrachuhi Andreasyan

Pages 2 and 3 of 16

Հերպես
Loading...
Հիվանդության բնորոշումը
Loading...
Հերպես վիրուսները մեծ ընտանիք է ԴՆԹ պարունակող վիրուսոիդներ են, որոնք առաջացնում են տարաբնույթ հիվանդություններ ոչ միայն մարդկանց, այլև կաթնասունների և թռչունների մոտ:
Այս վիրուսների առանձնահատկությունն այն է, որ երկար ժամանակահատված պահպանվում են բջիջներում (պերսիստենցիա), շատ երկարաժամկետ, առանց կլինիկական նշանների արտահայտման։
Loading...
Loading...
Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով:Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը: Հիվանդության առաջացմանը նպաստում են գերսառեցումը, օրգանիզմի դիմադրողականության անկումը, ինչպես նաև թերվիտամինությունը: Հերպեսը հաճախ առաջանում է այլ վարակիչ հիվանդությունների ֆոնի վրա: Գոտևորող հերպեսն առաջանում է ջրծաղիկի վիրուսով ախտահարվելիս: 
Loading...
Loading...
Ախտանշանների նկարագրությունը
Վարակի աղբյուրը հերպեսի թարմ ցանով հիվանդներն են ու վարակակիրները: Դրա համար բավարար է վարակի մասնիկների հայտնվելը մաշկին կամ էլ լորձաթաղանթին, այն փոխանցվում է նաև վարակված իրերից` սպասքից, անկողնային սպիտակեղենից, խաղալիքներից, սրբիչից:
Հերպեսն ունի գաղտնի շրջան, որը տատանվում է 1-26 օրվա մեջ:
Հասարակ հերպեսի ժամանակ հաճախ ախտահարվում է դեմքի մաշկը` շուրթերի անկյուններում, ռունգերի մոտ, բերանի խոռոչում: Հազվադեպ է պատահում , որ հերպեսի ցանը հայտնվի ճակատին, այտերին, ականջներում, գոտկատեղին:
Հիվանդության ախտորոշումը
Հիմնականում բժիշկը կարող է ախտորոշում անել առանց լրացուցիչ հետազոտության` հիմնվելով ցանի տեսքի վրա:
Ավելի բարդ դեպքերում կարող է պահանջվել բշտերի վարակաբանական հետազոտություն կամ էլ արյան անալիզ:
Կանխարգելումը
Հերպեսի կանխարգելման համար անհրաժեշտ է օրգանիզմը հնարավորինս կոփել և հագնել եղանակին հարմար հագուստ` բացառելով շոգ եղանակին գերտաքացումը, իսկ խոնավ ու ցուրտ եղանակին՝ գերսառեցումը: Բուժման նպատակով օգտագործում են ինտերֆերոնի և էնդոգեն ինտերֆերոնի սինթեզը խթանող դեղամիջոցներ: Որպես հակավիրուսային միջոցներ կիրառվում են ացկլովիրը, ֆամցիկլովիրը, վալացիկլովիրը, վիդարաբինը և այլն: Հերպեսի բուժման համար նախատեսված ամենահայտնի դեղամիջոցը համարվում է ացիկլովիրը կամ զովիրակսը, որն արտադրվում է հաբերի կամ քսուքների ձևով:
Երեխաներին չպետք է թույլ տալ շփվել գոտևորող հերպեսով հիվանդ անձանց հետ, իսկ էքսուդատիվ դիաթեզով տառապող փոքր երեխաներին անհրաժեշտ է զերծ պահել նույնիսկ հասարակ հերպեսով հիվանդ անձանց հետ շփումից:
PrevNext