Book Creator

գրիպ

by Manvel Harutyunyan

Cover

Loading...
Գրիպ
Loading...
Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորևձաթաղանթը: Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բոլոր եղանակներին, քանզի վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը հաճախ կորչում է վիրուսի հարուցիչների նոր հատկություններ ձեռք բերելու պատճառով:
Պատճառներ
Գրիպի հարուցիչները А և В տիպի վիրուսներն են, որոնք լավ պահպանվում են սառը պայմաններում, իսկ տաք պայմաններում արագ ոչնչանում են: Գրիպի վիրուսը ընկնում է վերին շնչառական ուղիներ, քայքայում և թեփոտում է լորձաթաղանթի վերին շերտի բջիջները:
Շնչելիս, խոսելիս, հազալիս և փռշտալիս վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և վարակում շրջապատողներին (հիվանդության տարածման օդակաթիլային ճանապարհ): Վարակվում են նաև հիվանդի օգտագործած կենցաղային առարկաների միջոցով:
Շնչելիս, խոսելիս, հազալիս և փռշտալիս վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և վարակում շրջապատողներին (հիվանդության տարածման օդակաթիլային ճանապարհ): Վարակվում են նաև հիվանդի օգտագործած կենցաղային առարկաների միջոցով:
Երբ հարուցիչն ընկնում է օրգանիզմ, մի քանի ժամ, նույնիսկ 1-3 օր հիվանդության որևէ ախտանշան չի առաջանում: Հիվանդներից մի մասի մոտ կարող են նկատվել գրիպի նախանշաններ` թեթևակի թուլություն, դող, մկանացավեր, ինչպես նաև ջերմաստիճանի բարձրացում: Սակայն, առավել հախաճ, հիվանդությունը սկսվում է հանկարծակի. ջերմաստիճանն արագ բարձրանում է, ինչի հետևանքով հիվանդի դեմքը կարմրում է, նկատվում են գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն: 
PrevNext