Book Creator

բակտերիոֆագ

by Ashot Harutyunyan

Cover

Loading...
Loading...
Բակտերիոֆագ
Loading...
Աշոտ Հարությունյան
Բակտերիոֆագ (ֆագեր) (լատ.՝ phagos` խժռել), բակտերիային վիրուս, որը, վարակելով բակտերիայի բջիջը , բազմանում է նրա մեջ։
Vira թագավորությանը դասվող մանրէներ են՝ վիրուսներ, որոնք էվոլյուցիոն զարգացման ընթացքում հարմարվել են բակտերիաների որոշակի տեսակին և նույնիսկ տիպին պարազիտելու կենսակերպին։ Դրանք բնության մեջ տարածված են ամենուր, որտեղ կան համապատասխան մանրէներ՝ հողում, ջրում, օդում, մարդկանց ու կենդանիների օրգանիզմում, բուսական ծածկույթում և այլն։ Ֆագերի դասակարգումը էականորեն չի տարբերվում վիրուսների դասակարգումից, իսկ անվանակարգման հիմքը «տեր» բակտերիայի անվանումն է՝ ստաֆիլակոկային բակտերիոֆագ։ Նուկլեոտիդներից պարունակում են ԴՆԹ կամ հազվադեպ ՌՆԹ։
Բակտերիաների լուծման (լիզիսի) երևույթն առաջին անգամ դիտել է ռուս մանրէաբան Ն. Գամալեան, 1898 թվականին։ 1915 թվականին անգլիացի բժիշկ Ֆ. Տուորտը նկատել է, որ ստաֆիլոկոկերի գաղութները ինքնալուծվում են։ Նա հայտնաբերել է, որ այդ գաղութների քամվածքում գոյություն ունի լուծող գործոն՝ վիրուս, որն ունակ է վարակելու բակտերիաները, բազմանալու դրանցում և քայքայելու։
Ն. Գամալեա
1917 թվականին կանադացի գիտնական Ֆ. դը էրելը դիզենտերիայով հիվանդի աղիքներից անջատել է համանման լուծող գործոն և այն անվանել բակտերիոֆագ՝ բակտերիաներ խժռող։ Նա բացահայտել է, որ բակտերիոֆագը բակտերիաներից շատ փոքր է, խիստ մասնագիտացված, լիզիսի է ենթարկում միայն որոշակի տեսակի բակտերիաների։ Հիվանդի օրգանիզմում այն ավելի շատ է արտադրվում առողջացման շրջանում։ Նա նշել է նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում բակտերիոֆագերի դերի և դրանց նկատմամբ բնական իմունիտետի զարգացման մասին։
Բակտերիոֆագը կարևոր նշանակություն ունի մի շարք վարակիչ հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման համար։ Գործնականում անհրաժեշտ է բակտերիոֆագից պաշտպանել մանրէաբանական հակաբիոտիկների, վիտամինների, ամինաթթուների և այլ արտադրություններում գործածվող բակտերիաները, քանի որ բակտերիոֆագերը հաճախ դառնում են բակտերիաարտադրողների ոչնչացման պատճառ։ Բակտերիոֆագի հայտնաբերումը և ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են ունեցել ժամանակակից մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի զարգացման վրա։ Դրանք առավել պարզ կենսաբանական օբյեկտներ են կենսաբանական մակրոմոլեկուլների , գենետիկական կոդերի, գեների արտահայտման մեխանիզմների վերլուծության համար։
PrevNext