Book Creator

Նշիկաբորբ

by Nana Santrosyan

Cover

Loading...
Նշիկաբորբ
Loading...
Loading...
Նանա Սանթրոսյան
9-րդ դասարան
Նշիկաբորբը վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ բորբոքվում են ըմպանում տեղակայված երկու նշիկները։
Այս հիվանդության հարուցիչները տարբեր մանրէներն են: Դրանք ըմպանում  հայտնվում են հիմնականում անգինայով հիվանդ մարդկանց հետ անմիջական շփման կամ ոչ մաքուր մթերքի օգտագործման դեպքում։
Նշիկաբորբը հիմնականում հանդիպում է առավել փոքր տարիքում, քանի որ այս շրջանում երեխաների իմունիտետը դեռ լիարժեք ձևավորված չէ:
Ի՞նչն է հիվանդության 
պատճառը
Նշիկաբորբը հիմնականում ունի վիրուսային ծագում, միայն 5-40% դեպքերում պատճառը բակտերիալ ինֆեկցիան է։ Բակտերիալ ինֆեկցիայի հիմնական հարուցիչն Ա խմբի β֊հեմոլիտիկ ստրեպտոկոկն է։ Գնահատման համակարգը կարող է օգնել գտնել հիվանդության պատճառը։
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում հիվանդանալու դեպքում
Նորմալ պայմաններում վիրուսները և բակտերիաները մուտքի դռներով՝ քթի և բերանի խոռոչի միջոցով թափանցում են նշագեղձեր, որտեղ հանդիպում են լեյկոցիտներին։Վերջիններս արտադրելով բորբոքային ցիտոկիններ, քայքայում են վիրուսներին և բակտերիաներին բերելով ջերմության բարձրացման։ Բորբոքային պրոցեսը կարող է տարածվել հարևան հյուսվածքներ՝ առաջացնելով ըմպանի բորբոքում։
PrevNext