Book Creator

Yerevan Fortress

by narayerkanyan

Cover

Loading...
Երևանի բերդ
Loading...
Loading...
Loading...
Երևանի բերդ, պաշտպանական շինություն ԵրևանումՀրազդան գետի ձախ ափին։ Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գտնվել է Կոնդ թաղամասում, այնուհետև ընդարձակվելով զբաղեցրել ներկայիս Երևանի «Արարատ» գինու գործարանի տարածքը։ Քանդվել է 1930-ական թթ.՝ Երևանի վերակառուցման տարիներին։
Երևանի բերդն առաջին անգամ հիշատակում է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը։ …
Speech Bubble
XVI-XVIII դարերի թուրք-պարսկական պատերազմների ընթացքում 14 անգամ ձեռքից ձեռք անցած Երևանի բերդը երկար պատմություն ունի։ 1502 թվականին ԻրանիՍեֆյան Պարսկաստանի հիմնադիր շահ Իսմայիլը նվաճել է Երևանն Ակ-Կոյունլու պետությունից և հանձնել իր վեզիր Ռևան խանին։ Վերջինս շահի հրամանով 7 տարվա ընթացքում կառուցել է այստեղ բերդ՝ Զանգու գետի ձախ ափին՞շ: Այս ժամանակվանից սկսած Երևանը ձեռք է բերել ռազմական խոշոր նշանակություն՝ դառնալով խանության կենտրոնը։ Այդ տարիներից սկսած մի շարք պատմագիրներ այս իրադարձությունն են համարում որպես Երևան քաղաքի հիմնադրում
1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը՝ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ և հայ կամավորականների օգնությամբ կարողացավ գրավել Երևանի բերդը։ Խաչատուր Աբովյանը, ով բերդի գրավման ականատեսն էր, գրում է.

... ամսի ... էր, որ Երևանու բերդը ծխումը կորավ։ Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի, թոփխանի գյուլլեն՝ ջոկ։ ... օր ... գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր։ Հենց գիտես՝ Սոդոմ-Գոմորի քուքուրթն ու կրակը էսօր ա վեր գալիս։ Երևանու բերդը, ձեթը հատած պատրուգի պես, թե մեկ ճրթճրթում էլ էր, մեկ սհաթ քիմի, էլ ետ հանգչում, խավարում էր։
Thought Bubble
PrevNext