Book Creator

Covid-19

by մերի ասատրյան

Pages 2 and 3 of 16

Կորոնավիրուս
Մերի Ասատրյան
Loading...
Ի՞նչ է կորոնավիրուսը
Loading...
Loading...
Կորոնավիրուսները վիրուսների մի մեծ խումբ են:
Այս վիրուսները կարող են վարակել թե՛ կենդանիներին և թե՛ մարդկանց:
Առաջացնում են՝շնչառական հիվանդություններ ինչպիսին է օրինակ
սովորական մրսածությունը, թոքաբորբ և այլք:
Loading...
Loading...
Հազվադեպ է պատահում, որ կենդանիների կորոնավիրուսները վարակեն մարդկանց, և այնուհետև տարածվեն նրանց շրջանում: 
Loading...
Ի՞նչն է հիվանդության պատճառը
Loading...
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կյանքի վրա:


Կորոնավիրուսները կենդանաբանական ծագում ունեն, այսինքն՝ փոխանցվում են կենդանիների և մարդկանց միջև:
Loading...
Loading...
Loading...
Այս վիրուսը մտնում է օրգանիզմ և սկսում է իր գործունեությունը:
Այն ախտահարում է թոքերը և դրա հետևանքով առաջանում է չոր հազ:
Պետք է շուտ դիմել բժշկին, որպեսզի կորոնավիրուսը օրգանիզմում ավելի չխորանա, և բուժելը հեշտ լինի, հակառակ դեպքում հնարավոր է որ կբարդանա ու չեք կարողանա կարճ ժամկետում կազդուրվել:
Ինչպիսի՞ ազդեցություն ունի հիվանդությունը մարդու կյանքի վրա
Վիրուսը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա:



վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները արտահայտվում են մեղմ կամ չափավոր, և նրանք ապաքինվում են առանց հատուկ բուժում ստանալու:
Այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ կամ 60 և ավելի տարեկան են, հիվանդությունը կարող է ավելի ծանր դրսևորվել և նույնիսկ հանգեցնել մահվան:
Կորոնավիրուսի ախտանշաններից են՝

Ջերմություն կամ դող
Գլխացավ
Հազ, կոկորդի ցավ, խցանվածություն կամ քթից արտադրություն
Համի կամ հոտի զգացողության կորուստ
Շնչարգելություն կամ դժվարացած շնչառություն
Սրտխառնոց, փսխում
Հոգնածություն կամ մկանների ու մարմնի ցավեր
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում
Քանի որ այսպիսի վիրուս նախկինում մարդկանց մոտ չէր գրանցվել, գիտնականները դեռևս շարունակում են նոր բացահայտումներ կատարել և փորձում են պարզել, թե ինչպես է այն տարածվում:
Գիտնականները այժմ աշխատում են կատարյալ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ և արդեն իսկ կատարում հաջող փորձարկումներ:
 Ինչպե՞ս կարելի է կանխարգելել տվյալ հիվանդության տարածումը
Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս


Կրե՛ք բժշկական դիմակ


Հաճախակի լվացե՛ք ձեռքերը


Առանձնացրե՛ք տնային պարագաները


Հաճախ ախտահանվե՛ք


Լվացքի համար ապահովե՛ք ջրի 
հնարավորինս բարձր ջերմաստիճան
PrevNext