Book Creator

ԻՄ ԴՊՐՈՑԸ

by Աստղիկ Ասատրյան

Cover

Loading...
ԻՄ ԳՅՈՒՂՆ ՈՒ ԻՄ ԴՊՐՈՑԸ
Loading...
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԼԵԶԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Արարատի մարզի Արալեզի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1976 թվականին։ Մինչ այդ հին դպրոցը շատ խարխուլ վիճակում է եղել և ութամյա կրթություն է ապահովել։ Նոր դպրոցը արդեն տասնամյա է եղել և շրջակա գյուղերի ավագ դասարանների աշակերտները հաճախել և ավարտել են մեր դպրոցը։ Հիմնադիրը Կիմ Պոլիկի Մարտիրոսյանն է եղել։
Մեր դպրոցը հարուստ է ավանդույթներով և միշտ առանձնահատուկ է նշել մի շարք ազգային ծիսական տոներ՝ Սուրբ Զատիկը, Համբարձման տոնը, Խաչվերացը ,Ծաղկազարդը։ Երջանկահիշատակ ՄԿԱ Գրետա Կիմի Մարտիրոսյանի օրոք ստեղծվել և մինչև օրս էլ շարունակվում են ավանդույթներ, որոնք մեր ինքնության պահպանմանն են նվիրված։ Այդ ավանդույթներից են՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան (յուրաքանչյուր տարվա մարտի 5), Պարույր Սևակի տուն թանգարան (յուրաքանչյուր տարվա ձմռան վերջին օրը), Զորավար Անդրանիկի տուն- թանգարան (փետրվարի 25), ամենամսյա թատրոն հաճախելը։
Այսօր էլ դպրոցը չի կորցնում իր դիմագիծը և պահպանելով ավանդույթները, ուսուցիչները դպրոց են բերում նորարար մտքեր, ստեղծագործական գաղափարներ, նոր տեխնոլոգիաներով հարստացված դասեր։ Դպրոցի արտաքին և ներքին գեղեցկությունը լոկ մակերեսային տեսք չի, դպրոցն ունի նաև օլիմպիադաների հանրապետական փուլում հաղթած աշակերտներ, "Այբ"-ի կողմից կազմակերպված "Կենգուրու" և "Մեղու" մրցույթներում հաղթող հատուկ մրցանակակիրներ։
PrevNext