Book Creator

xcb xc

by Emma Martirosyan

Pages 2 and 3 of 21

Լրագրություն
Գրքի հեղինակ՝ Էմմա Մրտիրոսյան
Դասախոս՝ Սոնա Խաչատրյան
Loading...
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1________________________________________________3
Գլուխ 2_______________________________________________15
Գլուխ 3_______________________________________________29
Գլուխ 4________________________________________________39
Գլուխ 5_______________________________________________126
Loading...
Լրագրություն (ժուռնալիստիկա)  սոցիալական խմբերի աշխարհայացքի ակտուալացում փաստերի ընտրության, գնահատականների ու մեկնաբանությունների միջոցով, որոնք կարևոր ու հնչեղ են տվյալ ժամանակամիջոցում։ Լրագրություն հասկացության մեջ ընկալվում են նաև ժամանակակից կյանքի իրադարձությունների, թեմաների ու միտումների մասին տեղեկությունների հավաքման ու ներկայացման փորձը, դրա ներկայացումը տարբեր ժանրերով ու ձևերով և որպես արդյունք` տարածումը զանգվածային լսարանում։ Լրագրությունը համարվում է զանգվածային տեղեկատվության մաս, այսինքն, մտնում է հասարակության այնպիսի բազմագործառութային համակարգերի մեջ, ինչպիսիք են մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը և այլն։
Հասարակական հետաքրքրությունների տեսակետից լրագրությունը հարմարեցնում է գիտելիքի գիտա-պրակտիկ մի մասը` այլ սոցիալական խմբերի կողմից վարքի, գաղափարախոսության (մշակույթ, բարոյականություն, էթիկա, գեղագիտություն) ընկալման համար։
3
Հետազոտողների մի մասը կարծում է, որ գոյություն ունի լրագրության երկու հիմնական ուղղություն` հետազոտական լրագրություն և հետաքննական լրագրություն։ Լրագրող-հետազոտողը, որպես կանոն, աշխատում է տեղեկատվության բաց (հասանելի) աղբյուրների հետ, իսկ հետաքննող լրագրողը ներխուժում է փակ (անհասանելի) տեղեկատվության ոլորտ։ Ըստ մեթոդների` այս կամ այն ուղղությամբ տարվող աշխատանքները տարբերվում են։ Ժողովրդավարական երկրներում հետաքննող լրագրողներին կոչում են «ժողովրդավարության շղթայակապ շներ» կամ «կրծող շներ»։ Պետք է նշել, որ լրագրության ուղղությունների հանդեպ կրկնաբևեռ մոտեցումն այսօր վիճարկվում է և պարզեցված է համարվում։
Լրագրությունը որպես գիտություն գեղարվեստական, մշակութաբական, պատմական, սոցիոլոգիական և այլ գիտական ճյուղերի համակարգ է, որ ներառում է հանրության մեջ պրակտիկ լրագրության ձևավորման և կառավարման ամբողջական շրջանը, դրա ազդեցությունը հասարակական երևույթների փոփոխության վրա։ 4

Տերմինի նշանակություն
Ժուռնալիստիկան հանրության սոցիալական ինստիտուտ է, որն ներառում է օրաթերթերի ու ամսագրերի հրատարակություններ, գրքերի հրատարակություններ, հեռուստառադիոընկերություններ, որոնց աշխատանքն ապահովվում է ժուռնալիստիկայի տեխնիկական, տեղեկատվական, կազմակերպչա-ղեկավարման ենթակառուցվածքներով, ենթակառուցվածքների մեջ են մտնում նաև ուսումնական և գիտական կենտրոններ
Ժուռնալիստիկան տեղեկույթի որոնում, ստացում, արտադրում և տարածում ներառող գործունեության տեսակների համակարգ է։ Այն զանգվածային տեղեկատվության միջոցների սահմանումն է, դրանց տիրապետումը, օգտագործումն ու տնօրինումը, տեխնիկական միջոցների ու սարքավորումների, նյութերի պատրաստումը, ձեռքբերումն ու շահագործումը, որոնք նախատեսված են զանգվածային տեղեկատվության ստեղծման ու տարածման համար, չեն ենթարկվում սահմանափակումների` չհաշված օրենքով նախատեսված դեպքերը։

Ժուռնալիստիկան իր գործունեության ոլորտների համար կարևոր բոլոր մասնագիտությունների ամբողջությունն է։ Ժուռնալիստիկայի գործունեությունն ապահովող հիմնական աշխատանքից (թղթակցային, խմբագրական, կազմակերպչական) բացի ժամանակակից լրագրության մեջ ավելի ու ավելի կարևոր դեր են ձեռք բերում մենեջմենթիմարքեթինգիգովազդի, ինժեներական ապահովման մասնագիտությունները, որոնց հաջողության համար պահանջվում է մասնագիտական լրագրության կողմնորոշում[3]։Ժուռնալիստիկան տարբեր զանգվածային հաղորդակցման միջոցների (տպագրություն, ռադիո, հեռուստատեսություն, համացանց) և տարբեր տեսակի ծրագրերի ու հրատարակչությունների (ազգային և տեղական, ընդհանուր և մասնագիտացված) ամբողջություն է, որ գործում է ազգային և վերազգային տեղեկատվական տարածության մեջ[3]։
Ժուռնալիստիկան ստեղծագործությունների համակարգ է, որոնց պատրաստման համար պահանջվում են հատուկ գիտելիք ունեցող, հմտությունների տիրապետող աշխատակիցներ։ Ստեղծագործություն անվան տակ պետք է նկատի ունենալ ոչ միայն հեղինակների կողմից գրվող և հրատարակիչների կողմից հրապարակվող թերթերն ու ամսագրերը, հեռուստա և ռադիո հաղորդումները, այլ նաև` լրագրության տարաբնույթ չհրապարակվող ստեղծագործությունները, տարբեր ներխմբագրական նյութերը, ընթերցողների նամակների պատասխանները, տարբեր հաստատություններին ուղղված դիմումները[3]
PrevNext