Book Creator

Հերպես

by Hrachuhi Andreasyan

Cover

Loading...
Հերպես
Loading...
Loading...
Հիվանդության բնորոշումը
Հերպես վիրուսները մեծ ընտանիք է ԴՆԹ պարունակող վիրուսոիդներ են, որոնք առաջացնում են տարաբնույթ հիվանդություններ ոչ միայն մարդկանց, այլև կաթնասունների և թռչունների մոտ:
Այս վիրուսների առանձնահատկությունն այն է, որ երկար ժամանակահատված պահպանվում են բջիջներում (պերսիստենցիա), շատ երկարաժամկետ, առանց կլինիկական նշանների արտահայտման։
Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով:Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը: Հիվանդության առաջացմանը նպաստում են գերսառեցումը, օրգանիզմի դիմադրողականության անկումը, ինչպես նաև թերվիտամինությունը: Հերպեսը հաճախ առաջանում է այլ վարակիչ հիվանդությունների ֆոնի վրա: Գոտևորող հերպեսն առաջանում է ջրծաղիկի վիրուսով ախտահարվելիս: 
Ախտանշանների նկարագրությունը
Վարակի աղբյուրը հերպեսի թարմ ցանով հիվանդներն են ու վարակակիրները: Դրա համար բավարար է վարակի մասնիկների հայտնվելը մաշկին կամ էլ լորձաթաղանթին, այն փոխանցվում է նաև վարակված իրերից` սպասքից, անկողնային սպիտակեղենից, խաղալիքներից, սրբիչից:
Հերպեսն ունի գաղտնի շրջան, որը տատանվում է 1-26 օրվա մեջ:
Հասարակ հերպեսի ժամանակ հաճախ ախտահարվում է դեմքի մաշկը` շուրթերի անկյուններում, ռունգերի մոտ, բերանի խոռոչում: Հազվադեպ է պատահում , որ հերպեսի ցանը հայտնվի ճակատին, այտերին, ականջներում, գոտկատեղին:
Հիվանդության ախտորոշումը
Հիմնականում բժիշկը կարող է ախտորոշում անել առանց լրացուցիչ հետազոտության` հիմնվելով ցանի տեսքի վրա:
Ավելի բարդ դեպքերում կարող է պահանջվել բշտերի վարակաբանական հետազոտություն կամ էլ արյան անալիզ:
PrevNext