Book Creator

էբոլա վիրուս

by Susanna Saghatelyan

Pages 2 and 3 of 22

Էբոլա Վրուս
Սուսաննա Սաղաթելյան
9-րդ դասարան
Loading...
Ընդհանուր Տեղեկություն
Loading...
Էբոլան պատկանում է ֆիլովիրուսներ ընտանիքին 
և բարձրագույն պրիմատների մոտ առաջացնում է 
Էբոլայի հեմոռագիկ տենդ հիվանդությունը։ 
Loading...
Loading...
Loading...
Էբոլայի ձևաբանական հատկանիշները 
նման են մարբուրգյան վիրուսին, որը 
նույնպես պատկանում է ֆիլովիրուսների 
ընտանիքին և առաջացնում է նման հիվանդություն։ 1976 թվականին նկարագրվելուց ի վեր 
էբոլա վիրուսը պատճառ է դարձել մի քանի 
հայտնի խոշոր համաճարակների։
Loading...
Վիրուսը առանձնացվել է Զաիրի Էբոլա գետի 
տարածքում որից էլ վիրուսը ստացել էր իր 
անվանումը։ Հիվանդության մահացության 
աստիճանը վիրուսի առկայության պատճառով 
չափազանց բարձր է, որոշ բռնկումների 
ժամանակ այն հասել է 90%-ի:
Loading...
Loading...
Ախտանշանները հիմնականում սկսվում են վիրուսով 
վարակվելուց հետո 2 օրից 3 շաբաթվա ընթացքում, 
դրանք են՝ տենդ, կոկորդի ցավ, մկանային ցավեր և 
գլխացավեր։ Վերջիններիս հաջորդում են փսխումները, 
փորլուծությունը, ցանը, որոնք ուղեկցվում են լյարդի 
և երիկամների ֆունկցիոնալության նվազման հետ։
Այդ ժամանակ որոշ մարդկանց մոտ 
սկսվում է միաժամանակ ներքին և արտաքին 
արյունահոսություն։ Հիվանդությունն ունի 
մահացության բարձր ռիսկ՝միջինում՝ 50%, 
վարակվածների 25-90% մահանում են։ 
Այն հաճախ տեղի է ունենում մեծ 
քանակությամբ հեղուկի կորստի 
հետևանքով առաջացած արյան 
ճնշման նվազման պատճառով և 
հիմնականում հայտնաբերվում է 
ախտանշանների ի հայտ գալուց 6-16 օր հետո։ 
Վիրուսը տարածվում է օրգանիզմի հեղուկների 
հետ անմիջական շփման միջոցով, այդպիսին է 
վարակված մարդկանց կամ կենդանիների արյունը։ 
Տարածումը նաև կարող է տեղի ունենալ 
վերջին ժամանակներում օրգանիզմի 
կենսաբանական հեղուկներով 
աղտոտված իրերի հետ շփումից։ 
Պրիմատների, այդ 
թվում մարդկանց, 
շրջանում հիվանդության 
փոխանցումը օդով 
չի արձանագրվել ոչ 
բնական, ոչ լաբորատոր 
պայմաններում:
Թռչող աղվեսները համարվում են 
վիրուսի բնական ռեզերվուար, որոնք 
ունակ են փոխանցելու վիրուսը առանց 
նրա ազդեցությանն ենթարկվելու։ Որոշ 
այլ հիվանդություններ՝ մալարիան, 
խոլերան, որովայնային տիֆը, 
մենինգիտը և այլ վիրուսային 
հեմոռագիկ տենդերը, կարող 
են հիշեցնել ԷՎՀ։ 
Ախտորոշման հաստատման 
համար իրականացվում է 
արյան նմուշների հետազոտություն՝ 
վիրուսային ՌՆԹ, վիրուսային 
հակամարմիններ և նաև հենց 
վիրուսը հայտնաբերելու համար:
Էբոլայի ախտանշաններ
Վիրուսով վարակվելու և ախտանշանների 
ի հայտ գալու միջև ժամանակահատվածը 
(գաղտնի շրջան) կազմում է 2-21 օր և, 
սովորաբար, 4-10 օր։ Այնուամենայնիվ, 
մաթեմատիկական մոդելների վրա 
հիմնված վերջին գնահատականները 
կանխատեսում են, որ դեպքերի մոտ 
5% զարգացման համար կարող է 
պահանջվել 21 օրից ավել ժամանակ:
Ախտանշանները սովորաբար սկսվում են 
հանկարծակի գրիպին նման փուլով, որը 
բնութագրվում է հոգնածության զգացումով, 
տենդով, թուլությամբ, ախորժակի կորստով, 
մկանային ցավերով, հոդացավերով, գլխացավով 
և կոկորդի ցավով։ Մարմնի ջերմաստիճանը 
սովորաբար 38.3 °C (101 °F)-ից բարձր է:
PrevNext